12.30.2015

    ՆԵՐԱԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
    Անգլերենի վերաբերյալ կան բավականին շատ ձեռնարկներ: Դրանցից մի քանիսը անձամբ ուսումնասիրել եմ: Լավ են գրված, քերականության բաժնով, վարժություններով, անհրաժեշտ բառարանով: Բայց միշտ ունեցել եմ այս հարցը. այն կարող է ապահովել բանավոր անգլերենի անհրաժեշտ պաշարը: Իսկ դպրոցներում շրջանառվող դասագրքերը պարզապես հասցվել են կատարելության: Բայց ես չգիտեմ մեկ շրջանավարտ, որը դպրոցական իր գիտելիքներով կարողանա ազատ հաղորդակցել բանավոր անգլերենով: Ի միջիայլոց սա բավականին լուրջ խնդիր է, սրանով մտահոգվել և շարունակում են մտահոգվել մեծ թվով մեթոդաբաններ: Մինչ օրս կան հարյուրավոր մեթոդներ օտար լեզուների արդյունավետ ուսուցման, բայց բոլորն էլ մնում են թերի ու անկատար:
    Մասնագետները փաստում են, որ լեզվին տիրապետելու համար անհրաժեշտ է 3-5 հազար բառային միավորի և քերականության իմացություն: Այսինքն եթե դուք կարողանաք տիրապետել նվազագույնը 3 000 բառից բաղկացած բառապաշարին և իմանաք լեզվի հիմնական քերականական օրենքները, ապա դուք կարող կլինեք հասկանալ և բացատրվել ատյալ օտար լեզվով: Բայց իմ անձնական փորձառությունը ցույց է տալիս, որ բառապաշարային և քերականական անհրաժեշտ գիտելիքների առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Այս բլոգի Բանավոր անգլերեն բաժնի նպատակը այդ կարողությունների զարգացումն է: Յուրաքանչյուր իմացած կան նոր յուրացվող թեան պետք է անպայմանորեն ամրապնդվի անդադար կրկնություններով: Եթե դուք սովորցիք 20 նոր բառեր, դա դեռևս չի նշանակում, որ ձեր բանավոր խոսքը արդեն հարստացավ, դուք պետք է այդ բառերը կրկնեք, օգտագործեք զանազան նախադասությունների մեջ, աշխատեք նախադասությունների արտասանության, արտասանության սահունության և տևողության վրա: Իսկ այս ամենի դիմաց պահանջվում է միայն հ ա մ բ ե ր ու թ յ ու ն:
---------------------------------------------------------------------------------------
1. ՎԱՐԺԱՆՔ    Բառեր /10/
Pen-գրիչ,
book-գիրք,
bag-պայուսակ,
boy-տղա,
girl-աղջիկ,
cat-կատու,
car-ավտոմեքենա,
table-սեղակ,
dog-շուն,
pencil-մատիտ

Այս վարժանքի նպատակն է այս բառերով կազմել պարզագույն նախադասություններ:
Նմուշ`  It is a pen. /Սա գրիչ է/,  It's a pen.
              This is a pen. /Սա գրիչ է/
Պետք է նախադասությունները կազմել տված հերթականությամբ, ապա` հակառակ հերթականությամբ: Վարժանքը կատարելիս հետևել ընդհանուր տևողությանը, այն չպետք է գերազանցի 10 վայրկյանը: Վերարտադրությունը հասցնել անգիր ասելուն:

It is a …            This is a ...
 
Եթե ստացվեց փորձիր երկրորդ վարժանքը:
------------------------------------------------------------------------
2. ՎԱՐԺԱՆՔ
Նպատակն է`  My և your բառերի կիրառում:

My-իմ, your-քո, ձեր

    It is my …        This is my ...
    It is your …    This is your ...

Նմուշ` It is my pen. Պետք է օգտագործել առաջին վարժանքի 10 բառերը:
Ընդհանուր առաջադրանքը կրկնել շուրջ տաս անգամ: Ջանալ it is -ի փոխարեն օգտագործել it's:

-----------------------------------------------------------
3. ՎԱՐԺԱՆՔ           Բառեր /15/
Նպատակը` անձնական դերանունների կիրառում, to be բայի ներկա ժամանակով խոնարհում:

I – ես                 we- մենք                I am.        We are.
You- դու            you- դուք                You are.    You are.
He- նա             they-նրանք             He is.        They are.
She- նա                                            She is.
It – սա, դա, նա                                It is.

a doctor-բժիշկ,
a teacher-ուսուցիչ,
a student-ուսանող,
a driver-վարորդ,
a painter-նկարչ,
a king-թագավոր,
a schoolboy-աշակերտ,
a schoolgirl-աշակերտուհի

Նմուշ` I am a doctor. You are a doctor. He is a doctor. և այլն
            I am a teacher. You are a teacher.

Արագ և սահուն բանավորը ապահովելու համար պարտադիր է յուրացնել սեղմ արտասանելու ձևերը

I am - I'm               we are - we're
you are - you're      you are - you're
he is - he's              they are - they're
she is - she's
it is - it's

Ուշադիր լինել, որ you're ձևը ճիշտ հնչի /ոչ թե յուըր, այլ յոր/:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.