12.19.2015

ARTICLE


 Հոդ

Անգլերենում առանձնացնում են a, an անորոշ և the որոշյալ հոդերը:

Անգլերենում հոդը վերաբերվում է գոյականներին: Առանձնացնւոմ ենք երեք դեպք` ա. հոդի բացակայություն, բ. որոշյալ հոդի առկայություն և գ. անորոշ հոդի առկայություն:
ՀՈԴԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է, ԵՐԲ
ա. գոյականը անհաշվելի
օրինակ`  wine, a wine տարբերակը սխալ է: Wine նշանակում է գինի, այս գոյականը ցույց է տալիս նյութ, հեղուկ, այն անհաշվելի է, հետևաբար չի կարող ստանալ a անորոշ հոդ:
work բառը եթե կիրառվում է ընդհանրապես աշխատանք իմաստով, այն չի ստանում a անորոշ հոդ: a work բառը կարող ենք կիրառել, երբ խոսքը վերաբերվում է գրողի ինչ-որ մի ստեղծագործության, այսինքն ինչ-որ մի գործին:
Պետք է լինել ուշադիր, կան գոյականներ, որոնք կարող են հանդես գալ միաժամանակ և որպես հաշվելի, և որպես անհաշվելի: Բացի այդ, որոշ գոյականներ ստանալով a անորոշ հոդը փոխում են իրենց իմաստը:
iron - նշանակում է երկաթ, իսկ an iron - նշանակում է արդուկ
time - նշանակում է ժամանակ, իսկ a time - նշանակում է անգամ, մի անգամ:
բ. Հոդը բացակայում է նաև որոշ անվանումներից առաջ.
օրինակ` Peter, a Peter տարբերակը սխալ է, Armenia, London ... և այլ տեղանունները ևս չեն ստանում անորոշ հոդ:
գ. father, mother, uncle, aunt, grandmother ..., baby, nurse, cook ... գոյականների դեպքում, երբ դրանք ակնարկում են կոնկրետ որևէ անձի, օրինակ` ընտանիքի հորը, որը ենթադրենք Արմենն է:
դ. որոշ մակբայական արտահայտությունների դեպքում.
օրինակ` every day, every week ..., at home, by train, by bus, by sea ... (արտահատում է տեղափոխման միջոց), by phone, by accident, by mistake, by chance, on foot, in detail, in fear, in anxiety, in despair, in vain, in time, at night, by heart, from head to foot և այլն:
ե. church-եկեղեցի, college-քոլեջ, bed-մահճակալ, hospital-հիվանդանոց, prison-բանտ բառերը կիրառված են ոչ թե շինություն, կառույց բառացի իմաստով, այլ` այցելե եղեղեցի, սովորել քոլեջում կամ դպրոցում, գնալ քնելու, բուժվել կամ բուժվելու նպատաակով գնալ կամ լինել հիվանդանոցում, լինել բանտում, լինել բանտարկված:
զ. breakfast, dinner, lunch, supper, tea գոյականներից առաջ (to have breakfast-նախաճաշել):

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.