ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
Անգլերենն ունի խոսքի ութ մասեր: Դրանցից մեկը գոյակնն է: Գոյական է համարվում այն բառը, որը ցույց է տալիս անձ, իր կան տեղ, կամ ինչպես անգլերեն քերականության ձեռնարկներում է նշվում, անվանումն է անձի, իրի կամ տեղի: Օրինակ՝ մարդ, կին, երեխա, ուսուցիչ. սրանք ցույց են տալիս անձ, կենդանի, գիրք, ծառ. սրանք ցույց են տալիս առարկա, գետ, քաղաք, երկիր. սրանք ցույց են տալիս տեղ:Ավելի ստույգ դրանք ոչ թե ցույց են տալիս անձ, իր կամ տեղ, այլ դրանք անձի, իրի կամ տեղի անվանումներ են: Այն անձը, ով դաս է տալիս կամ մեզ սովորեցնում է, անվանում են ուսուցիչ, կամ այն իրը, որով մենք գրում ենք, անվանվում է գրիչ, կամ այն վայրը, որտեղ գտնվում է ձեր համալսարանը, կոչվում է քաղաք: Այո, միքիչ տարբեր է հայերենի լեզվամտածողությունից:
Գոյականները լինում են հատուկ, հասարակ և հավաքական: Հատուկ անունները, ինչպես հայերենում, սկսվում են մեծատառով: Հատուկ անուններ են անձնանունները, տեղանունները, պետությունների, քաղաքների, գետերի, լճերի, ծովերի, օվկիանոսների, լեռների անունները: Հասարակ գոյականները իրենց հերթին կարող են լինել անձնացույց, առարկայացույց և տեղացույց: Այս դեպքում ներկայացվում է ոչ թե առարկան անհատապես, այլ ընդհանրապես, որպես այդպիսին: Իսկ շեշտադերլու համար կիրառում են the որոշյալ հոդը: Հավաքական գոյականները ցույց են տալիս մարդկանց, կենդանիների, առարկաների խումբ: Օրինակ family, herd, crew, swarm և այլն:
Գոյականները լինում են նաև կոնկրետ և աբստրակտ (վերացական): Կոնկրետ են համարվում եյն գոյականները, որոնք հնարավոր է տեսնել, լստել, շոշափել և ալն, իսկ վերացական գոյականները արտահայտում են գաղափար, զգացմունք, որակ և այլն:
Սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ գոյականներ: Սպեցիֆիկ են կոչվում այն գոյականները, որոնք ցույց են տալիս անձանց կամ իրերի կոնկրետ դաս: Օրինակ՝ cat - սպեցիֆիկ գոյական է, իսկ animal - ոչ սպեցիֆիկ է:
Բոլոր գոյականները բնութագրվում են չորս հատկանիշներով՝ սեռով-gender , դեմք-person, թվով և հոլովով-case: Սեռը կորղ է լինել արական, իգական, անորոշ՝ օրինակ՝ singer, cattle, friend, teacher, և չեզոք՝ pen, day, home: Person -ը մի բնութագրիչ է, որը ցույց է տալիս, թե խոսքը ում է վերաբերվում՝ խոսողին, խոսակցին, ինչ-որ մի անձի կամ իրին: Ըստ ադմ այն կարող է լինել առաջին դեմք, երկրորդ դեմք և երրորդ դեմք: Անգլերենի գոյականի հոլովները երեքն են՝ nominative, objective, possessive:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.