12.14.2015

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Անգլերենի այբուբենը

Aa
էի
Nn
էն
Bb
բի
Oo
օու
Cc
սի
Pp
փի
Dd
դի
Qq
քյու
Ee
է
Rr
ար
Ff
էֆ
Ss
էս
Gg
ջի
Tt
թի
Hh
էյիչ
Uu
յու
Ii
այ
Vv
վի
Jj
ջեի
Ww
դաբլյու
Kk
քեի
Xx
էքս
Ll
էլ
Yy
ուայ
Mm
էմ
Zz
զեդ


1. Տառեր, որոնց համապատասխանում է մեկ հնչյուն
Bb
բ
Kk
ք
Pp
փ
Dd
դ
Ll
լ
Qq
ք
Ff
ֆ
Mm
մ
Vv
վ
Jj
ջ
Nn
ն
Zz
զ

2. Տառեր, որոնք ընթերցվում են տարբեր կերպ
Aa Hh Ss Xx
Cc Ii Tt Yy
Ee Oo Uu

Gg Rr Ww


3. Վանկ: Բաց վանկ: Փակ վանկ: Բառի շեշտ


Անգլերեն ճիշտ ընթերցելու համար կարևոր է գաղափար կազմել վանկի մասին: Որպես կանոն վանկը պարունակում է առնվազն մեկ ձայնավոր, առանց ձայնավորի վան չկա: Վանկը
արտասանվում է մեկ շնչով: Վանկերը լինում են բաց և փակ:

ա. Բաց է համարվում անգլերենում այն վանկը, որը վերջանում է ձայնավորով:
Օրինակ` he, my, no, she, hi, we, do, go, to, sky
բ. Բաց է համարվում վանկը, երբ ձայնավորից հետո կա մեկ բաղաձայն (կամ չկա ոչ մի
բաղաձայն), որից հետո պարտադիր կա համր -e: Այս տառը համարվում է <<համր>>,
որովհետև այն չի ընթերցվում:
Օրինակ` name, time, tie, note, file, male, like
գ. Փակ է համարվում վանկը, երբ այն ավարտվում է բաղաձայնով:
Օրինակ` dad, sit, put, cat, dot, lot, sun, man
դ. Փակ է համարվում վանկը, երբ վանկի ձայնավորից հետո կա մեկից ավել` մի քանի
բաղաձայն, չնայած որ դրանից հետո բառավերջում կա համր -e:
Օրինակ` meddle, middle, apple, finance, fiddle, fickle, little
Միևնույն ձայնավորը բաց և փակ վանկերում ընթերցվում է լրիվ տարբեր կերպ:
Անգլերենում բառն ունի շեշտ: Ձայնավորի ընթերցանության կանոնները վերաբերում են միայն շեշտված վանկին: Միավանկ բոլոր բառերը շեշտված են: Կարող են չշեշտվել դերանունները, հոդերը, նախդիրները, օժանդակ, մոդալ և այլ սպասարկու բայերը: Չշեշտված վանկերում ձայնավորը սովորաբար ընթերցվում է փակ վանկի ընթերցանության համաձայն, կամ ընթերցվում է <<շըվա>> հնչմամբ, կամ էլ` չի ընթերցվում:

Ածանցավոր բառերի դեպքում նախածանցը կամ վերջածանցը սովորաբար չի շեշտվում:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.